Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը չի խանգարի հարեւանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, Վրաստանի առեւտրական հարաբերություններին, բայց հնարավոր են առանձին տեխնիկական մանրամասների փոփոխություններ: Այդ մասին հունիսի 20-ին Թբիլիսիում հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսված Է հունիսի 27-ին Բրյուսելում: Ամառվա ընթացքում այն կվավերացվի հանրապետության խորհրդարանի կողմից:
«Մենք ազատ առեւտրական հարաբերություններ ունենք մեր հարեւանների հետ եւ այն, որ մենք ազատ առեւտրական գոտի ենք բացում Եվրամիության հետ, ոչ մի կերպ չի վնասի մյուս երկրների հետ մեր հարաբերություններին: Մենք ցանկանում ենք պարզաբանել բոլոր նրանց, ովքեր առեւտրական հարաբերություններ ունեն մեզ հետ, որ Եվրամիության հետ մեր ասոցացումը որեւԷ մեկի դեմ ուղղված ակցիա չԷ»,-հայտարարել Է Փանջիկիձեն լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
Դրա հետ մեկտեղ նա պարզաբանել Է, որ հարեւանների հետ առեւտրական հարաբերություններում հնարավոր են առանձին փոփոխություններ, որոնք միայն տեխնիկական բնույթ կկրեն:
«Բնականաբար, կարող են որոշակի փոփոխություններ լինել այդ հարաբերություններում, բայց մեր նպատակն Է Վրաստանը վերածել այնպիսի մի վայրի, որտեղ հնարավոր կլինի համագործակցությունը եւ չի լինի դիմակայություն: Ելնելով դրանից՝ կարող Է պահանջվել տեխնիկական մանրամասների փոփոխում, բայց մեր սկզբունքային ցանկությունն այն Է, որ Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագիրն ու մերձեցումը մեզ Էլ ավելի մոտեցնեն մեր հարեւաններին եւ ոչ մի դեպքում չխանգարեն գոյություն ունեցող առեւտրական հարաբերություններին»,- ընդգծել Է Փանջիկիձեն, հաղորդե Է «Նովոստի Գրուզիա»-ն: