ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը հանրապետության խորհրդարանը կվավերացնի հուլիսի 18-ի իր արտահերթ նիստում: Այդ մասին հայտնում է «Грузия Online»-ը:

 

«Վրաստանի Սահմանադրության պահանջներին համապատասխան, առաջիկա օրերին ինքը կդիմի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով»,-հայտնել է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին

 

Ըստ սահմանադրության՝ հանրապետության նախագահն իրավունք ունի արտահերթ նիստ գումարել կարևոր օրինագծեր քննարկելու և հաստատելու համար:

 

Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է հունիսի 27-ին Բրյուսելում: