Հուլիսի 2-ին Մոլդովայի խորհրդարանը վավերացրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Մինչ համաձայնագրի վավերացումը, Քիշնևում խորհրդարանի շենքի դիմաց կուսակցությունները, որոնք մտնում են իշխող կոալիցիայի կազմի մեջ, ցույց են կազմակերպել՝ հաջակցություն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, իսկ խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել են Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը դեմ մարդիկ:
Հիշեցնենք, որ Վրաստանն ու Մոլդովան հունիսի վերջին Բրյուսելում ստորագրել են ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է ԵՄ-ի ազատ առևտրի գոտուն անդամակցում: