Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Թբիլիսի այցի ընթացքում հայտարարել է, թե ուրախ է գտնվելու Վրաստանում, որը «եվրոպական ընտանիքի անդամ է», տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

«Նախ եւ առաջ ցանկանում եմ ասել, որ ինձ համար հաճելի է գտնվել Վրաստանում, երկրում, որը եվրոպական ընտանիքի անդամ է: Սա իմ երկրորդ այցն է. առաջին անգամ ես Վրաստան եմ ժամանել 2008 թվականին՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում զինված բախումների սկսվելուց հետո: Ես վերադարձել եմ միանգամայն այլ համատեքստում, բայց իմ հիմնական միտքը նույնն է՝ մենք ձեր կողմում ենք: Մենք կանգնած ենք ժողովրդավարական, բարգավաճող ու միասնական Վրաստանի կողմում: Ես համոզված եմ, որ ձեր երկրի համար լավագույն ուղին, ամենից առաջ, բարեփոխումների անցկացումն է եւ Ասոցացման մաս ին համաձայնագիրը»,-ասել է Բառոզուն:

 

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, թե ինքը չի պնդում Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը: Նրա համոզմամբ՝ այդ որոշումը պետք է արտացոլի վրաց ժողովրդի կամքը: «Համաձայնագիրը, որը մենք պետք է ստորագրենք, հաջող կլինի միայն այն դեպքում, եթե դա դառնա ազգային գաղափար, որին կաջակցեն բոլոր քաղաաքական ուժերն ու հասարակությունը»,- ասել է Բառոզուն: