Վրաստանը եւ Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Առաջին գնացքը մեկնելու է հունիսի 15-ին Երեւանից Բաթումի: Այս մասին երկուշաբթի կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուռնավան:
«Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է: Հունիսի 15-ին առաջին գնացքը Երեւանից Թբիլիսիով կմեկնի Բաթումի: Դա նշանակում է, որ մեր դաշնակից հարեւան պետությունից զբոսաշրջիկները կգան Վրաստան, Սեւ ծովի մեր հանգստավայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր»,- ասել է Թուռնավան: