Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է գիշերը ռելսերին հայտնված ներգաղթյալների պատճառով, հայտնում է Guardian պարբերականը:
«Գնացքները չեն կարողանում մտնել թունել, քանի որ Կալեում ռելսերին օրինախախտներ են հայտնվել»,- հայտնել են Eurostar-ի աշխատակիցներն ընկերության թվիթերյան միկրոբլոգում:
Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ ներգաղթյալներին հեռացնում են ռելսերից:
Ֆրանսիայի հյուսիսում բնակվող անօրինական ներգաղթյալները հնարավորություն են փնտրում անցնելու Լա-Մանշն ու հայտնվելու Մեծ Բրիտանիայում: