Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հայտարարել է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ, բայց հնարավոր է։ Այս մասին նա հայտարարել է LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նման խոսակցություն (Մակրոնի և Պուտինի միջև) դեռ նախատեսված չէ, բայց հնարավոր է, քանի որ նրանք նախկինում արդեն խոսել են, և դա օգտակար էր և մնում է օգտակար՝ մասնավորապես փորձելու սահմանափակել միջուկային միջադեպերի ռիսկերը քաղաքացիական միջուկային օբյեկտների շուրջ»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը մտադիր չէ հեռախոսազրույցներ վարել Մակրոնի հետ։
Կրեմլի խոսնակը հայտնել է նաև, որ ՌԴ նախագահը չի պատրաստվում զանգահարել իր ֆրանսիացի գործընկերոջը՝ վերջինիս 45-ամյակի կապակցությամբ։
2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մակրոնը վերահաստատեց իր դիրքորոշումը Ուկրաինայում հրադադարից հետո Ռուսաստանի համար երաշխիքների վերաբերյալ։