Վլադիմիր Պուտինը 61 տարեկան է ու շարունակում է առաջվա պես կատակել ու սրախոսել: Ֆրոյդիստներն ուսուցանում են, որ սրամտելը հոգեբանական սուբլիմացիայի տարատեսակ է, և որ հենց կատակներում են արտահայտվում ճնշված մտքերն ու ցանկությունները: Ինքներդ դատեք, թե ինչ մարդ է ահա արդեն 14 տարի ղեկավարում Ռուսաստանը, և ինչպիսին է նրա ենթագիտակցությունը:
«Լյուդմիլա Ալեքսանդրովնան պահեց հերթափոխը»
Այս ժլատ խոսքերով նախագահը Մեծ թատրոնի ճեմասրահում հայտարարեց իր ամուսնալուծության մասին:
Նկարում՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնան հերթափոխի է անցնում, 1985 թ.:
«Թող վիագրա փորձեն, գուցե և կյանքները դասավորվի»
Ունիվեսիադայում Ռուսաստանը պրոֆեսիոնալ մարզիկներին հանել էր ուսանողների դեմ, սակայն դատելով Պուտինի խոսքերից՝ դրա դեմ բողոքում են միայն իմպոտենտները:
Նկարում՝ Պուտինն առանց վիագրայի է վայելում կյանքը:
«Բեռլուսկոնիին հիմա դատում են նրա համար, որ ապրում է կանանց հետ, իսկ եթե նա համասեռական լիներ՝ ոչ ոք մատով չէր կպչի»
Այս խոսքերն ասվել են Վալդայի տնտեսական համաժողովում: Սիլվիո Բեռլուսկոնին երեք անգամ ղեկավարել է Իտալիան, և եթե դատավարությունը չլիներ՝ չորրորդ անգամ էլ իշխանության կգար: Հավանաբար՝ հենց այդ պատճառով էլ Պուտինը առիթը բաց չի թողնում Բեռլուսկոնիին պաշտպանելու համար:
Նկարում՝ Պուտինը և իր բարեկամ Սիլվիոն:
«Հիմա՛ր: Արկտիկան Ռուսաստանի անքակտելի մասն է»
Ասել է Պուտինը «Միացյալ Ռուսաստանի» ակտիվի հետ հանդիպման ժամանակ: Տնտեսագետ Սերգեյ Մեդվեդևը՝ Արկտիկան միջազգային կառավարման հանձնելու առաջարկի հեղինակը, Պուտինի այս վիրավորանքն ընդունել է որպես պարգև. ինքն է այդպես ասել:
Նկարում՝ Պուտինը և արկտիկական բնապատկեր
«Նույնն է, թե խոճկորին խուզես՝ ճղճղոցը շատ է, բուրդը՝ քիչ»
Ֆինլանդիսյում մամլո ասուլիսում այս համեմատությամբ նախագահն ականարկել է, որ Էդուարդ Սնոուդենին չչարժե ձերբակալել:
Նկարում՝ Պուտինը խոճկոր է խուզում:
«Երբ մենք Աստծուն խնդրում ենք օրհնել մեզ, չպետք է մոռանանք, որ Աստված մեզ հավասար է ստեղծել»
«Նյու Յորք թայմսում» այս գեղեցիկ խոսքերով է ավարտվում այն սյունակը, որը, շատերի կարծիքով՝ կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը:
Նկարում՝ Պուտին ու աստվածայինը, 2005 թ.
«Ամբողջ օղին խմել հնարավոր չէ, բայց ջանալ պետք է»:
Նախագահի հետ ուղիղ գծի ժամանակ ինչ-որ մեկը հարցրել է, թե, վերջապես, երբ է ամեն ինչ լավ լինելու: Ինչին Պուտինը պատասխանել է խորհրդային հարբեցողների հայտնի ասույթով:
Նկարում՝ Պուտինը Չելյաբինսկում, 2005 թ.:
«Եթե ո՛չ մենք, ապա՝ մեզ»
Կրեմլի մեծ դահլիճում այս երկիմաստ նախադասությամբ Պուտինը դրվատել է ռազմավարական նշանակության «Յարս» հրթիռային համալիրի հեղինակներին և պետական պարգևներ հանձնել:
Նկարում՝ Պուտինն առաջինն է կրակում:
«Հազիվ թե արժե աջակցել այն մարդկանց, ովքեր ոչ միայն սպանում են իրենց հակառակորդներին, այլ ուտում են նրանց փորոտիքը»:
Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում Պուտինը մարդակերներ է անվանել սիրիացի ապստամբներին, ապա իր սյունակում գրել է Աստծո և հավասարության մասին (տես 6-րդ կետը):
Նկարում՝ Պուտինը տուվինական ազգային կերակուր է ճաշակում, 2009 թ.:
«Գիտե՞ք, նա Ռոբեսպիեռ չէ: Ես նրան հաջողություն եմ մաղթում»
Սոբյանինի պաշտոնակալության արարողության ժամանակ Պուտինը և նորընտիր քաղաքապետը հաճոյախոսություններ են փոխանակել. Սոբյանինը Պուտինին շնորհակալություն է հայտնել աջակցության համար, իսկ Պուտինն էլ Սոբյանինին համեմատել է խոշոր պատմական գործչի հետ:
Նկարում՝ Պուտինը և ոչ Ռոբեսպիեռը: