Ղրիմը պետք է վերադառնա Ուկրաինայի կազմի մեջ և Գերմանիան իր դաշնակիցների հետ միասին դրա համար կանի հնարավոր ամեն ինչ: Սույն հայտարարությամբ այսօր ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է informing.ru-ն:
Այսօր Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնոնական հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպումից հետո կայացել է համատեղ ասուլիսը, որի ընթացքում Մերկելը հիշեցրել է, որ այսօր Ղրիմի թերակղզու անօրինական անեքսիայի առաջին տարելիցն է:
Նա ընդգծել է, որ պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը Ուկրաինայի հանդեպ իր գործողություններով վտանգի է ենթարկել հետպատերազմյան կարգը Եվրոպայում: Գերմանիայի կանցլերը խոստացել է նաև, որ Գերմանիան ու նրան դաշնակցային պետությունները չեն հանգստանա, մինչև լիովին չվերականգնվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և մինչև Ղրիմը չի վերադարձվի նրա կազմի մեջ:
Մերկելը նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ուժեղացնել հակառուսական պատժամիջոցները: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն չի ցանկանում կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ Մոսկվայի դեմ, բայց, եթե չկա այլ ճանապարհ վերջինիս վրա ազդելու համար, այդ դեպքում նրանք կկիրառվեն: