Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ կմնան, քանի դեռ երկիրը չի վերադարձրել Ղրիմն Ուկրաինային: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիին:

 

«Մենք հաստատում ենք, որ Ղրիմին առնչվող պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ օկուպացիան կշարունակվի»,- հայտարարել է Պսակին:

 

Ավելի վաղ Պսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցների սահմանման հարցում չի ուղղորդվի ԵՄ երկրներով:

 

Պսակիի խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքը: