Ներկայում Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեն խորը տարաձայնություններ, բայց հարաբերությունների բարելավումը օգուտ կբերի Եվրամիությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 18-ին Բեռլինում կայացած մամուլի սուլիսում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք խորը տարաձայնություններ ունենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցերում,-ասել Է նա, հիշեցնելով, որ ավելի վաղ Եվրամիությունը համաձայնեցրել Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր չափանիշները:-Բայց, չնայած դրա, ԵՄ-ի համար լավ կլիներ, եթե մենք կարողանայինք հասնել ավելի լավ փոխգործակցության»,-ասել Է Մերկելը:
Հուլիսի 16-ի գագաթնաժողովում Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանձնարարել են Խորհրդի մարմիններին՝ պատժամիջոցների նոր չափանիշներ մշակել այն ընկերությունների ու անձանց նկատմամբ, որոնց ԵՄ-ն մեղսակից Է համարում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության Էսկալացմանը: Ղեկավարները հանձնարարել են մինչեւ հուլիսի վերջը կազմել նոր պատժամիջոցների ցուցակ, որում, ընդլայնված չափանիշների հիման վրա, կներառվեն իրավական եւ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ Ռուսաստանից, հաղորդել ՌԻԱ Նովոստին: