Ինչպես հայտնում է Itar-tass-ը, Ղրիմում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում ոչ Ուկրաինայի Սահմանադրությանը, ոչ էլ միջազգային իրավունքի ստանդարտներին: Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում ելույթ ունենալով կառավարության հայտարարությամբ:
Խոսքը «Ռուսաստանի կողմից սահմանները միակողմանի կարգով փոխելու մասին է»,- ասել է ֆեդերալ կանցլերը: Նրա կարծիքով՝ «Ռուսաստանը բոլոր միջազգային կազմակերպություններում մեկուսացված վիճակում է»:
Գերմանիան եվրոպական գործընկերների կողմից «վճռական ու միասնական պատասխան է պահանջում Ռուսաստանի գործողություններին», հայտարարել է Անգելա Մերկելը: