Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «կշռադատված պատասխան է նախապատրաստելու Ռուսաստանի հուզական գործողություններին»: Նա ընդգծել է, որ ինքը չի կարող առաջնորդվել էմոցիաներով՝ պատասխանելով ՌԴ-ի արձագանքին՝ Սիրիայի օդային տարածքում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ռմբակոծիչի միջադեպի հետ կապված:

 

 

«Մենք հավասարակշռված մոտեցում ունենք Ռուսաստանի էմոցիոնալ գործողություններին: Մենք չենք պատասխանելու նույն լեզվով», - թուրքական ԶԼՄ-ները մեջբերում են Էրդողանին:

 

 

Թուրքիայի նախագահը բողոքել է, որ Ռուսաստանը, «չնայած այն հանգամանքին, որ հանդիսանում է Թուրքիայի ռազմավարական գործընկեր»՝ պատժամիջոցներ է սահմանում թուրք գործարարների դեմ: