Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան հաղթահարել է COVID-19 համաճարակի առաջին փուլը և դանդաղեցրել կորոնավիրուսի տարածումը:

«Կարծում եմ, որ այսօր կարող ենք ասել, որ մենք անցել ենք առաջին փուլը», – Մերկելի խոսքերն է մեջբերում Sueddeutsche Zeitung- ը: Կանցլերը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի քաղաքացիներին, ովքեր ընդունեցին սահմանափակումները, հարգեցին հիգիենայի կանոնները և դրանով իսկ փրկեցին այլոց կյանքը: