ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիային կոչ Է արել մնալու Եվրամիության անդամ՝ պահպանելու համար ազդեցությունը համաշխարհային ասպարեզում:
«Բրիտանիայի ներկայությունը ԵՄ-ում մեզ ավելի շատ վստահություն Է տալիս անդրատլանտյան միության ուժի հարցում»,- հայտարարել Է Օբաման BBC հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միացյալ Նահանգների նախագահը նշել Է, որ Եվրամիությունն «աշխարհը դարձրել Է ավելի հուսալի եւ ավելի բարգավաճող»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ձգտում Է հասնելու Եվրամիությանը երկրի մասնակցության պայմանների վերանայման: 2017 թվականի վերջին Բրիտանիայում կանցկացվի հանրաքվե անդամակցության պահպանման անհրաժեշտության շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: