ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և կոչ արել դուրս բերել ռուսական բոլոր զորքերն այդ երկրից: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը:

 

«Նախագահ Օբաման հաստատել է Մինսկի համաձայնագրերին համապատասխան՝ Ռուսաստանի պարտականությունների կատարման անհրաժեշտությունը՝ ներառյալ Ուկրաինայի տարածքից ռուսական բոլոր զորքերի և տեխնիկայի դուրսբերումը»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Սպիտակ տունը հստակեցնում է, որ զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: