Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել մարտի 15-ից Սիրիայից ռուսական հիմնական զորքերի դուրսբերումը սկսելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը:
«Կարծում եմ, որ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքներն ամբողջությամբ կատարված են: Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերի դուրսբերումը»,-հայտարարել է ՌԴ նախագահը Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը: