Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր դիմել է Ռուսաստանին' Ղրիմից զորքերը դուրս բերելու համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դուրս բերել իր զորքերը, խրախուսում ենք խաղաղ բանակցային գործընթացը' Ղրիմում ճգնաժամը լուծելու համար»,-ասել է Յացենյուկը:

 

Նշենք, որ Սիմֆերոպոլի կենտրոնական փողոցները, որոնք հարակից են Ղրիմի Գերագույն խորհրդի շենքին, փակ են: Միայն բաց է Կարլ Մարքսի փողոցը՝ լրագրողների համար:

 

Չնայած տեղի ունենցող իրադարձություններին' Սիմֆերոպոլը փորձում է շարունակել կյանքի բնականոն ընթացքը: Գործում են երկաթուղիներն ու ավտոկայանները: Սիմֆերոպոլի օդանավակայանը փակ է: