ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ Հունաստանի հիմնախնդրի շուրջը երկարաժամկետ համաձայնության կոչ են արել, հաղորդել է Սպիտակ տունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ղեկավարները համաձայնվել են, որ յուրաքանչյուրի օգտին է հասնել կայուն համաձայնության, որը Հունաստանին թույլ տա վերսկսել բարենորոգումները, վերադառնալ տնտեսական աճի և հասնել պարտքի կայունության եվրոգոտու ներսում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

 

Օբաման և Մերկելը նաև հայտնել են, որ իրենց տնտեսական խորհրդականները մնում են «սերտ շփման մեջ» Հունաստանի հարցի շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: