Հունաստանի կառավարությունը եւ միջազգային վարկատուները համաձայնության են հասել երրորդ վարկային ծրագրի շուրջը, որը նախատեսված Է երեք տարվա համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հունաստանի ֆինանսների նախարարության մի պաշտոնյա:

 

Նրա խոսքով, մասնավորապես, համաձայնություն Է ձեռք բերվել վարկատուների պատվիրակությունների ղեկավարների հետ բանավեճերի երկու հանգուցային թեմաների՝ մասնավորեցման նոր հիմնադրամի շուրջ, որը 30 տարվա ընթացքում կկուտակի 50 միլիարդ եվրո գումարի պետական ակտիվներ, եւ բանկային ժամկետանց փոխառությունների հիմնախնդրի կարգավորման շուրջ, որոնք հասնում են 90 միլիարդ եվրոյի:

 

Ավելի վաղ Հունաստանը եւ միջազգային վարկատուների պատվիրակությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում նախնական համաձայնության են հասել երկրի մակրոտնտեսական ցուցանիշների բազային սցենարի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: