«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Մերալ Աքշեները, ով կուսակցության նոր նախագահի գլխավոր հավակնորդներից է, քննադատել է նախագահ Ռեջեփ Էրդողանին այն խոսքերի համար, որ նա ասել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Այս մասին հայտնում է MK-Turkey-ն:
Էրդողանը մասնավորապես հայտարարել էր, որ դրանից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարողանա նայել իր աչքերին: Դրա հետ կապված՝ Աքշեները հայտարարել է, որ Էրդողանը խորապես սխալվում է իր այդ դատողություններում:
Նա որպես օրինակ բերել է Թուրքիայի կողմից «Սու-24»-ի խոցումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները. «Մերկելը քո աչքերին կնայի այնպես, ինչպես ինքնաթիռի խոցումից հետո արել է Պուտինը: Դուք նրա հետ եղել եք ընկերներ: Խոցել եք ինքնաթիռ: Դրանից հետո զբոսաշրջային ողջ ոլորտը հայտնվել է բացարձակապես վնասված վիճակում»: