Մեզ շատ է անհանգստացնում գնաճը, որը համաշխարհային երևույթ է, աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այնպես ենք, արել որ տոներին շատ չսպառեն:

Գիտեք, տոների մասին օրենքում փոփոխություններ ենք առաջարկել, որպեսզի մարդիկ ավելի հարթ անցկացնեն ամանորյա տոները և սպառումը ուժեղ պիկ չունենա դեկտեմբեր ամսին»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը պարզաբանեց, որ գնաճը պայմանավորված է նաև այն փաստով, որ ամբողջ աշխարհում քովիդի ժամանակ փակվեցին գործարանները, իսկ այժմ, երբ պահանջարկը կրկին վերականգնվել է, աշխարհում բազմաթիվ ապրանքների գծով կա խոր խզում պահանջարկի և առաջարկի միջև, այսինքն՝ առաջարկն ավելի քիչ է, քան պահանջարկը: