Համացանցում հայտնվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարը փախստականի հետ, որը, ըստ օգտատերերի, շատ նման է մահապարտ ահաբեկիչ Նաջիմ Լաաշրաուիին, ով ինքն իրեն պայթեցրել է Բրյուսելի օդանավակայանում:

 

Ահաբեկչի լուսանկարը ոստիկանության կողմից հրապարակվել է մարտի 25-ին, իսկ դատախազությունը նույն օրը հայտարարել է, որ հենց ինքն է օդանավակայանում գործի դրել պայթուցիկ սարքը:

 

Փախստականի հետ Մերկելի լուսանկարն արվել է 2015 թ. սեպտեմբերին, երբ Գերմանիայի կանցլերը Բեռլինում այցելել էր փախստականների ճամբարը:

 

Բլոգերները նշում են, որ Մերկելի հետ լուսանկարում պատկերված տղամարդը շատ նման է մահապարտին, ով պայթեցրել է բելգիական օդանավակայանը: