Թուրքիայում 40-ամյա Հական Այսալը մեղադրվում է 2018 թվականի հունիսին 32-ամյա Սեմրա Այսալին ժայռից ցած նետելու համար, որի արդյուքնում՝ հղի կինն անմիջապես մահացել է։ Ամուսինները արձակուրդ էին անցկացնում Բաթերֆլայ հովտում՝ Թուրքիայի հարավ-արևելքի Մուղլա քաղաքում: Յոթ ամսական հղի Սեմրան մահացել է իր չծնված երեխայի հետ միասին: Զույգը լուսանկարվում էր ժայռի վրա, երբ տեղի ունեցավ «պատահարը»։ Ըստ նախնական վարկածի՝ ամուսինը նրան նետել է ժայռից, որպեսզի կարողանա կանխիկացնել նրա ապահովագրությունը: Նշվում է, որ ամուսինը նրա համար կատարել էր անձնական ապահովագրություն՝ 400,000 թուրքական լիրայի տեսքով։ Կնոջ մահից հետո նրա երաշխավորը պետք է լիներ ինքը՝ ամուսինը: Վերջինս հերքել է իր մասնակցությունը միջադեպին. «Լուսանկարելու համար կինս փորձում էր պայուսակից հանել հեռախոսը։ Պայուսակի մեջ փնտրելով այն՝ նա մեկ քայլ հետ գնաց, և ես հանկարծ լսեցի նրա ճչոցը։ Ես կնոջս չեմ հրել»,-ասել է Հական Այսալը: