Բաքվի Նարիմանովի շրջանում Իլհամ Սուլեյմանովը կտրել է սեփական կնոջ' Մահաբբաթ Սուլեյմանովայի գլուխը եւ նետել փողոց: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է շրջանի ոստիկանական վարչությունը:

 

Աղբյուրի խոսքով, սպանությունը կատարվել է խանդի հողի վրա: Մարդասպանը ներկայացել է Նարիմանովի ոստիկանական վարչություն եւ հանձնվել իրավապահներին: