Սիլվա Յուզբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բոլոր ժամանակներում էլ աշխարհ են եկել նոր հավեր, որ երկաթե ձվեր են ածել: Բայց այդ ձվերից ոչ ճուտ է դուրս եկել, ոչ ձվածեղ է ստացվել, ոչ ձվախաշու, ոչ գոգլի-մոգլի: Բա որ մարդ ասելու բան ունենա, ասել չկարողանա, միտքը շիկացած լինի, սիրտը բորբոքված, պարզ խոսելուց կվախենա՞: Ուզում եմ իմանալ, թե նրանք ի՞նչ են հասկանում ավանդույթ ասելով: Իրենք իրենցով լցված դատարկ ապաշնորհները. մշտական բանագողությու՞նը, չափածո պահածոնե՞րը,ախր դրանք ի՞նչ կապ ունեն բանաստեղծության հետ, որ դեռ ավանդական էլ կոչվեն:
Նրանց պաշտող քննադատներին էլ եմ ճանաչում: Բան չունեմ ասելու, նրանք էլ են գիրք կարդում: ԵՎ կարծում են, թե այդ գիրքը, որ կարդացել են, դրանից հենց մի օրինակ է լույս տեսել, որ գա մտնի իրենց գլուխը և դառնա սեփական խելք: