Հոկտեմբերի 14-ին Չիտայում տղամարդը հարձակվել է իր կնոջ վրա և հարվածել դանակով, ապա կտրել է նրա կոկորդը: Զոհը տեղում մահացել է: Իրավապահները բերման են ենթարկել 46-ամյա կասկածյալին: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Чита.ру-ն:
Դաժան սպանությունը տեսագրվել է ականատեսների կողմից: Տեսանյութում երևում է, թե ինչպես են կնոջ երկու երեխաները լացում նրա դիակի մոտ: