Բրազիլիայում 31-ամյա տղամարդը խանութում փորձել է սպանել իր վաճառողուհի կնոջը: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ամուսինն անսպասելիորեն հանում ատրճանակն ու փորձում կրակել կնոջ գլխին, սակայն ատրճանակը «հրաժարվում» է կրակել: Դրան հաջորդում է ևս 3 անհաջող փորձ:

Ատրճանակը կրակել է միայն 5-րդ փորձից, սակայն փամփուշտը որևէ մեկին չի խոցել:

Այնուամենայնիվ, տղամարդուն հաջողվել է հարվածել կնոջը:

Այժմ նա ձերբակալված է: