Եգիպտոսի իշխանությունները սկսել են «Մուսուլման եղբայրներ» կուսակցությանը պատկանող հաստատությունների և անշարժ գույքի բռնագրավումը. գրում է Ալ Ջազիրան:
Համաձայն այդ հաղորդագրության` երկրի իշխանությւոնները կոնֆիսկացրել են նաև «Մուսուլման եղբայրներ»-ի կողմից ղեկավարվող մի քանի դպրոցների գույքը Բանի Յուսուֆ նահանգում: Ակնկալվում է, որ կառավարությունը կկոնֆիսկացնի կուսակցության գույքը նաև երկրի այլ նահանգներում:
Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսի դատարանը որոշում էր կայացրել արգելել «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը: