«Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցներն այրել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի համալսարանի շենքը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ուսանողներն այրել են Ալ-Ազհար համալսարանի առևտրի ֆակուլտետի շենքը, որի 2 հարկերն այրվել են: Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի արդյունքում զոհվել է մեկ մարդ:

 

Հիշեցնենք, որ Եգիպտոսի կառավարությունը «Մուսուլման եղբայրներ» շարժումն ահաբեկչական խմբավորում էր հայտարարել, երբ դեկտեմբերի 24-ին ահաբեկչություն էր իրականացվել Էլ-Մանսուր քաղաքում: Միջադեպի արդյունքում զոհվել էր 16, վիրավորվել ավելի քան 100 մարդ։