Եգիպտոսում ապրիլի 11-ին անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 2 անդամներ են զոհվել: Այս մասին հայտարարել է եգիպտական հեռուստատեսությունը' նշելով, որ բախումները տեղի են ունեցել Կահիրեի հյուսիսում գտնվող Նեղոսի դելտայի շրջանում: Նրանք կրակ են բացել անվտանգության ուժերի ուղղությամբ՝ փորձելով հրկիզել ճանապարհային ոստիկանության անցագրային կետը:
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը Եգիպտոսում համարվում է ահաբեկչական. նրա գործունեությունը Եգիպտոսում արգելվել է : Իշխանությունները կազմակերպությանը մեղադրում են ահաբեկչություններ իրականցնելու մեջ: «Մուսուլման եղբայրներ»-ի հարյուրավոր անդամներ այժմ ձերբակալված են և սպասում են դատավաճռի կայացմանը:
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամները Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցներն են, ովքեր չեն համակերպվում նրա իշխանության տապալման մտքի հետ և ամեն գնով փորձում են վերականգնել օրինականությունը: Նախօրեին կազմակերպության անդամները հանրահավքներ են կազմակերպել Եգիպտոսի տարբեր քաղաքներում' ընդդեմ նախագահի թեկնածու, նախկին Պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի: Տեղի ունեցած բախումների հետևանքով 33 ուսանողներ են զոհվել: