Թիրքիթ քաղաքի հարավում ականապատ տան պայթյունի հետևանքով ազգային կամավորական ջոկատների 9 անդամներ են զոհվել, նաև զոհվել է գնդի հրամանատարը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերը Սալահ ադ Դին մարզի Թիրքիթ և Անբար մարզի Հիթ քաղաքները փորձում են ազատագրել ԻՊ-ից: Բախումների ընթացքում ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել: Իրաքյան ուժերը հսկողություն են հաստատել Սամրա քաղաքի որոշ շրջանների վրա:

 

Իրաքի Ռամադի քաղաղի հյուսիսում դեկտեմբերի 12-ին թեժ մարտեր են ընթացել «Իսլամական պետության» և «Ալբու Ջալիբ», «Ալբու Սուդա» խմբավորումների միջև: ԻՊ-ն փորձում է մտնել Ռամադիի ռազմական հենակետ:

 

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-ին' և արդեն ընդգրկել են 80 երկրի մոջահեդների: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: