Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է Ջեսիկա Բեզջյանը, հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։ Երիտասարդ հայուհին բուժքույր էր։ Նա Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր։ Նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր: