Ֆեյսբուքյան օգտատեր Արմենուհի Դիլանյանն էջում գրառում է արել․

«Արցա՛խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ, որ դու չծնկես, որ դու միշտ հաղթես:
Արցախ Հովհաննիսյան, բարի, ազնիվ, դաստիարակված, ի՛մ սան, առնական ու սլացիկ, այնքան բոյով, որ երբ դպրոցն ավարտել էիր, ու մի օր պատահաբար հանդիպեցինք, խոնարհվեցիր,որ կարողանամ քեզ  փաթաթվել:

Հիմա ինքս եմ խոնարհվում քո առաջ:

Դու դեռ էն գլխից էիր հերոս սաղմնավորվել, հայրդ 90-ականների հերոս ֆիդայիներից էր, շատ էր երազում,որ հղի կինը իրեն արու զավակ պարգևի, որ իր ազատագրած Արցախի անունով կոչի որդուն: Ու ծնվեցիր դու:

Հետո թուրքի լամուկները սայթերով քեզ ինչեր ասես չէին գրում, ինչ է, թե դու իրենց անթաքույց ախորժակի անունն ունեիր, ինչ է, թե հերոսությունը սուրբ անվան տեսքով պարուրել էր քեզ: 

Ու երբ լսեցիր,որ քո անվանակից սուրբ երկրի շուրջ էլի շներ են վխտում,անմիջապես կամավոր մեկնեցիր:

Ի՛մ  հերոս  տղա, ասում են՝ հինգ ամիս է, ինչ ամուսնացել էիր, բայց  դեռ չհարսնացած այդ աղջիկն էլ այրիացավ ու դեռ չծնված որդիդ որբացավ:

Քո թափած արյունն անհետ չի կորչելու, մենք Արցախ չունենք շներին տալու:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»