MediaMall.am-ի տեղեկացմամբ՝ հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը:
«Ցավոք այսօր նաև զոհ ունեցանք: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Խորը վշտով փաստում ենք, որ միևնույնն է ոչինչ անպատասխան չի մնալու»,- հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ օգոստոսի 11-12 գիշեր միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական ԶՈւ-երը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ: