Վայոց ձորի մարզում հայ-ադրբեջանական սահմանի մոտ այսօր՝ մայիսի 14-ին պայմանագրային զինծառայող է զոհվել։ Այդ տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

 

 

Այլ մանրամասներ ՊՆ-ն կհաղորդի ավելի ուշ։

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացած զինծառայողը 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանն է։ Նա պայմանագրային զինծառայող էր եւ ծնունդով Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղից էր: