Օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ՝ «Mediamall.am» լրատվականի.












Երևանում թունավորման դեպք է գրանցվել

 

 

Ներքին Շենգավիթ 12-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1997թ. ծնված Լ. Մ.-ն հունվարի 19-ի ժամը 20.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է Երևանի «Մուրացան» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

 

 

***

 

 

Թուրքական տարբեր քաղաքներում ոգեկոչել են Դինքի հիշատակը

 

 

Պոլսահայ մտավորական, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը ոգեկոչել են թուրքական տարբեր քաղաքներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ակոս» պարբերականը, միջոցառումներ են տեղի ունեցել Ադանայում, Շըրնաքում, Այնթապում:

 

Մարդու իրավունքների կազմակերպության Ադանայի մասնաճյուղի դիմաց կազմակերպության նախաձեռնությամբ հավաքված քաղաքացիները մեծ պաստառ են պահել «Արդարություն ենք պահանջում. Առերեսվեք Հրանտի հետ, Ցեղասպանության հետ», նրանք ձեռքներում պահել են գրություններ «Այստեղ ենք, ախպարիկ (եղբայրս)», «Բոլորս Հրանտ ենք» գրությունները, Դինքի լուսանկարները, բղավել են. «Հակառակ ֆաշիզմին' իմ եղբայրն ես, Հրանտ», «Մարդասպան պետությունը պատասխան է տալու»: Քայլելուց հետո ներկաներն ընդգծել են, որ Դինքի իրական մարդասպաններն այս տարին երի ընթացքում ոչ միայն չպատժվեցին, այլև պարգևատրվեցին:

 

Մյուս քաղաքում' Շըրնաքում, մասնակիցները հավաքվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքի առջև: Հավաքվածների անունից խոսքով հանդես եկող կուսակցության Շըրնաքի ղեկավար Մեհմեթ Էմին Ջենգիզօղլուն նշել է, որ «Դինքը սպանվել է պետության մութ ուժերի կողմից»: «Մենք չենք մոռանա ժողովրդավարության համար պայքարող այդ մարդուն և ամեն անգամ հիշելու ենք նրան սպանության օրը և տեր ենք կանգնելու»,- նշել է Ջենգիզօղլուն:

 

Այնթապում կայացած ոգեկոչման արարողությանը ևս ներկաները պաստառներ են պահել տարբեր գրություններով, բղավել են. «Հրանտի մարդասպանը հենց ինքը պետությունն է», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»: Նրանք պահել են Դինքի լուսանկարները, ինչպես նաև մոմեր են վառել:

Հիշատակի արարողություններ են տեղի ունեցել նաև Մալաթիայում, Ստամբուլում և երկրի այլ քաղաքներում:

 

 

 

 

***

 

 

 

Երևանում 27-ամյա երիտասարդին սպանած անձը խոստովանել է հանցանքը

 

 

 

Քննչական բաժին ներկայացած Գագիկ Ա.-ն հունվարի 19-ին' ժամը 18.35-ին, հայտնել է, որ հունվարի 18-ին' ժամը 23.55-ին, Աբելյան փողոցի 3 շենքում Վ. Դալլաքյանին և Արման Ա.-ին ինքն է դանակահարել, ինչի հետևանքով Վ. Դալլաքյանը մահացել է, իսկ Արման Ա.-ն ստացվել է մարմնական վնասվածքներ: Քննությունը շարունակվում է:

 

Հունվարի 19-ին' ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 18-ին' ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում , կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճաբանության ժամանակ, 1988թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին' պատճառելով վնասվածք և 1988թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

 

 

 

 

***

 

 

 

Ազատության հրապարակում լռություն է. մոմավառության օր փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին

 

 

Վաղ առավոտից ապրող ու արարող քաղաքի աղմուկը խեղդվում է Ազատության հրապարակում. այնտեղ լռություն է' հարգանքի տուրք' Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հիշատակին: Ժողովրդական սգի այս պահը միավորել է բոլորին. հրապարակում են տարեցներ ու մանուկներ: Մարդիկ գալիս են աշխատանքի գնալուց առաջ, վառվում են մոմեր: Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի նկարի առաջ խաղալիքներ են:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:

 

Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:

 

 

 

***

 

 

 

Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը. Գարեգին Բ

 

 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սերյոժա Ավետիսյանի մահվան առիթով.

«Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ,

 

Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով:

Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար' խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին:

 

Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաև պատճառ դարձավ տագնապների ու հուզումների: Տոկունությամբ ու խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից և ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով' հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Գալիպոլիի հարյուրամյակը Հայկական Հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ է. Independent

 

 

 

Երբ աշխարհի պետությունների առաջնորդները, ներառյալ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետներն ապրիլին թուրքական կառավարության հրավերով հավաքվեն Գալիպոլիում հիշատակելու Առաջին աշխարհամարտի ճակատամարտը, մեկ ու կես միլիոն սպանված քրիստոնյա հայերի ուրվականները կքայլեն նրանց հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական The Independent պարբերականի հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը հատուկ հոդված է հրապարակել «Գալիպոլիի հարյուրամյակը Հայկական Հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ է» խորագրով, որում անդրադարձել է Էրդողանի' ապրիլի 24-ը որպես Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օր հռչակելու որոշմանը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա առավելագույնս արդար դատարավություն. ՀՀ վարչապետ

 

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և կառավարությունը կանեն ամեն ինչ, որպեսզի գյումրեցիների' Գյումրու ոճրագործությունը բացահայտելու պահանջի իրականացման համար տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը' Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից ողջ մնացած եւ հունվարի 19-ին Երեւանում մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստից հետո:

 

Այնուհետև ՀՀ վարչապետը նրան ուղեկցող ՀՀ առողջապահության և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարներ' Արմեն Մուրադյանի և Արմեն Երիցյանի, ինչպես նաև քաղաքային իշխանությունների ուղեկցությամբ Սուրբ Նշան եկեղեցուց ոտքով շարժվեց դեպի 7 Վերք եկեղեցի, որտեղ կատարեցին մոմառություն' ի հիշատակ Ավետիսյանների և նրանց հոգիների հանգստության:

 

Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին' ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին' «Շիրակ» գերեզմանատանը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:

 

Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պեր մյակովն է:

 

 

 

***

 

 

 

Սերյոժա Ավետիսյանին փրկելու համար արվել է հնարավորը. Արմեն Մուրադյան

 

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գյումրեցիներին վստահեցրեց, որ արվել են բոլոր հնարավոր ու անհնար թվացող գործողությունները՝ փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկելու համար, բայց, ավաղ, հնարավոր չեղավ փրկել նրան: Այս մասին հունվարի 20-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի համար կատարվող հոգեհանգստի կարգից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց նախարարը:

 

«Յոթ օր ու յոթ գիշեր պայքար է եղել մեր փոքրիկի համար: Աշխարհի բոլոր լուրջ բժշկական կենտրոնները միավորվել էին, այդ թվում' մեր ռուս գործընկերներն ու հայաստանցի առաջատար բոլոր բժիշկները, բայց այդ՝ յոթ օր ու յոթ գիշերվա պայքարի ընթացքում չհաջողվեց կայունացնել վիճակը: Մենք բոլորս, կարող եմ ասել, որ ոչ միայն սգում ենք, այլ նաև շատ անձնավորված ենք ընդունել այս կորուստը»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարն' ավելացնելով, որ արդարությունը պետք է լինի անխուսափելի եւ լիարժեք:

 

«Ոչ որպես ՀՀ քաղաքացի, այլ նաև մարդ՝ խորապես սգում եմ մեր ժողովրդի հետ միասին, եւ կարծում եմ, որ արդարադատությունը պետք է լինի անխուսափելի եւ լիարժեք»,- ավելացրեց Արմեն Մուրադյանը:

 

 

 

***

 

 

 

Ակնկալում եմ խստագույն պատիժ ոճրագործի համար. Սամվել Բալասանյան

 

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցել է Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը:

 

Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից փրկված փոքրիկն ապրի: Անշ ուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոսանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը:

 

Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ցավակցում եմ փոքրիկի ազգականներին, գյումրեցիներին և բոլոր նրանց, ովքեր ողբերգական օրերին կիսեցին այս մեծ վիշտը:

 

Համբերություն ու ոգու տոկունություն եմ մաղթում և ակնկալում խստագույն պատիժ ոճրագործի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասված է քաղաքապետի ցավակցական խոսքում:

 

Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

8 դիվերսիոն փորձ է հետ մղվել. հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

 

 

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

 

Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել:

 

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

 

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ս. Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: