Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով' հակառակորդի արձակած կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայող է զոհվել,, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: