Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի այս սադրանքները անպատասխան չեն մնա։
«Ցավակցում ենք Մուշեղ Աբովյանի հարազատներին և ընտանիքի անդամներին։
Այս դեպքը նախորդ օրվա վիրավորի հետ կապ չունի»,-եզրափակել է խոսնակը:
Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ լրատվամիջոցներում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ զոհվածը նախօրեին Տավուշում վիրավորված զինծառայողն է: