Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցավակցել է Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: «Խորը ցավով տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը:

 

Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից փրկված փոքրիկն ապրի: Անշ ուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոսանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը:

 

Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ցավակցում եմ փոքրիկի ազգականներին, գյումրեցիներին և բոլոր նրանց, ովքեր ողբերգական օրերին կիսեցին այս մեծ վիշտը:

 

Համբերություն ու ոգու տոկունություն եմ մաղթում և ակնկալում խստագույն պատիժ ոճրագործի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասված է քաղաքապետի ցավակցական խոսքում:

 

Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:

 

Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ավետիսյա նների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելnւ փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:

 

Հունվարի 19-ին մեկ շաբաթ տեւած կյանքի եւ մահվան պայքարից եւ մի շարք բարդ վիրահատություններից հետո մահացավ նաեւ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: