«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Հակառակորդը նռնականետերից արձակել է ավելի քան 3000 կրակոց. ԼՂՀ ՊՆ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
***
Նոր դիվերսիոն փորձ. զինծառայող է զոհվել
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ն. Ասատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
***
Երևանում խոշոր չափերով թմրամիջոց իրացնող է կալանավորվել. ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Երվանդ Թ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «Մ արիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 300 փաթեթներում' յուրաքանչյուր փաթեթում 0.7 գրամ, 2014թ. օգոստոսին մոտ 1 մլն 400 հազար ՀՀ դրամով վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակիչ Գեղամ Գ.-ին' մեկ փաթեթի դիմաց ստանալով 7 հազար ՀՀ դրամ:
ՀՀ ոստիկանության հետ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գեղամ Գ.-ն էլ, իր հերթին, խոշոր չափերով ձեռք բերված թմրամիջոցի մի մասը' 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազար ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, վերջինս էլ դրանք 15 հազար ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:
Երվանդ Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
***
Գյումրիի ողբերգությունը քաղաքականցնելու փորձերն անթույլատրելի են. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել Է, որ Գյումրիի ողբերգությունը քաղաքականցնելու փորձերը, որտեղ մի ամբողջ ընտանիք Է սպանվել, անթույլատրելի են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք այդ իրադրության քաղաքականցման փորձեր ենք տեսնում: Դրանք արվում են ոչ Հայաստանի ղեկավարության, ոչ Էլ Ռուսաստանի ղեկավարության կողմից: Քիչ չեն նրանք, ովքեր դարձյալ փորձում են այդ ողբերգությունը օգտագործել աշխարհաքաղաքական ինչ-ինչ առավելություններ ստանալու համար: Դա նողկալի Է, անթույլատրելի, դա վայել չԷ հպարտ հայ ժողովրդին»,-ասել Է ՌԴ-ի ԱԳ նախարարը հունվարի 21-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ հանցագործությունն անպատիժ չմնա, որպեսզի մեղավորը կրի ամենախիստ պատիժը, եւ մենք ամեն ինչ կանենք, որ այսուհետեւ նման բան տեղի չունենա»,-ընդգծել Է Լավրովը:
Նա հավելել Է, որ ռուս-հայկական հարաբերություններն ստեղծված իրադրությունից «չեն տուժի»:
***
Գյումրին վերջին հրաժեշտն է տալիս Սերյոժա Ավետիսյանին
Հազարավոր գյումրեցիներ հավաքվել են Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու մոտ վերջին հրաժեշտը տալու վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին: Փոքրիկի հուղարկավորությանը ներկա են ՀՀ ԱԺ փոխնախագահներ Է դուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, բազմաթիվ պատգամավորներ, հասարակական եւ մշակութային գործիչներ: Փոքրիկի հուղարկավորությունը կկայանա «Շիրակ» գերեզմանատանը' հարազատների կողքին:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուս ական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:
ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ եւ փոխհամագործակցված գործողություններ' քրեական գործի քննության համակողմանիությունը եւ լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին:
***
Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել. հայ քննիչներն այս պահին նրան հարցաքննում են
ՀՀ քննչական կոմիտեի քննչական խումբն այս պահին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում է: Հայ քննիչները հարցաքննում են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը' հավելելով նաեւ, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
«Ավետիսյանների սպանության գործով արդեն առաջադրվել է մեղադրանք, այս պահին Պերմյակովը հարցաքննվում է: Այլ մանրամասներ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ կհաղորդի»,- ասաց նա:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել:
Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու ‚ փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:
ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակում իրականացնել համատեղ եւ փոխհամագործակցված գործողություններ' քրեական գործի քննության համակողմանիությունը եւ լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնությ ուն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին:
***
Էդուարդ Շարմազանովը միասնական լինելու ու աղոթելու կոչ է անում
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միասնական լինելու ու աղոթելու կոչ է անում: Հունվարի 21-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամի' փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանը մասնակցում էին նաեւ ԱԺ փոխնախագահները: Էդուարդ Շարմազանովը, դժվարությամբ զսպելով հուզմունքը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ աղոթելու կոչ արեց:
«Որպես քրիստանյա մարդ' պետք է աղոթենք առ Աստված մեր եղբայրների, քույրերի ու բալիկների հավերժության համար: Պետք է աղոթենք: Ցավն ամոքելու բանաձեւ չեմ գտնում: Այս դժբախտությանը ի՞նչ բանաձեւ: Լինենք միասնական եւ մենք մեր մեջ թշնամիներ չգտնենք: Սա բոլորիս ցավն է, լինենք միասնական եւ աղոթենք առ Աստված»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:Շարունակությունն՝ այստեղ:
***
Տավուշի մարզում թշնամու կրակից պայմանագրային զինվոր է զոհվել
Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին օրերին խիստ լարված է։ Ինչպես տեղեկացնում է times.am-ի թղթակիցը Տավուշի մարզից, այսօր ամբողջ օրվա ընթացքում սահմանին կրակոցների ձայներ են լսվել:
ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից բացի, թշնամին կրակ է բացել նաև սահմանամերձ հայկական գյուղերի ուղղությամբ:
Թշնամու ակտիվությունը բոլոր ուղղություններում կասեցվել է։
Ցավոք, ադրբեջանական կողմի արձակած գնդակից զոհվել է կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը (1980թ, Բերդի ԶԿ):