Ադրբեջանական զինուժը շարունակում է անտեսել միջազգային հանրության կոչը' հետ քաշել դիպուկահարներին շփման գծից եւ վերջ դնել հրադադարի ռեժիմի խախտումներին: Արարատի զորամասերից մեկում հունիսի 5-ին դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մահացածը 1988թ. ծնված Անդրանիկ Սամվելի Եղոյանն է:

 

Հովհաննիսյանի փոխանցմամբ, կատարվածի հանգամանքները ճշտվում են: