Սիրիայում 24-ամյա ռուս հետախույզ է զոհվել: Այս մասին հայտնել է ռուսական «Կոմերսանտ» թերթը:
«Նիժնի-Նովգորոդում այսօր հրաժեշտ են տվել ռուսական 96-րդ հետախուզական բրիգադի զինծառայող 24-ամյա Արտյոմ Գարբունովին, ով զոհվել է մարտի 2-ին Պալմիրան գրոհելու ժամանակ»,- գրել է թերթը:
Զինծառայողի մահվան լուրը թերթի հետ զրույցում հաստատել է նրա այրին: «Նա զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում»,- ասել է նա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն' Սիրիայում Ռուսաստանի սկսած գործողություններից ի վեր զոհվել է 27 ռուս զինծառայող: