Վերջին օրերին Ուկրաինայի զինված ուժերը չեզոքացրել են ևս 450 ռուս զինվորականների: Փետրվարի 24-ին սկսված ռազմական գործողություններից ի վեր. ընդհանուր առմամբ, զոհվել է ՌԴ ԶՈւ 47.550 զինծառայող:
Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբից:
Ուկրաինայի ԳՇ-ն նաև թարմ տվյալներ է հրապարակել օգոստոսի 30-ի դրությամբ ռուսական կողմի ռազմատեխնիկական կորուստների վերաբերյալ:
Մասնավորապես նշվել է, որ ուկրաինական զորքը ոչնչացրել է հակառակորդի 1954 (+7) տանկ, 4294 (+25) ռազմական զրահամեքենա, 234 (+0) ինքնաթիռ, 204 (+1) ուղղաթիռ և այլն: Ըստ ուկրաինական կողմի, ռուսներն ավելի շատ կորուստներ վերջին օրերին կրել են Դոնեցկի շրջանում: