Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ (Ճանկաթաղ) գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ–ից։
Հրթիռակոծության հետեւանքով մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են։
Տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։