Սեպտեմբերի 27-ից հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմը մեզ դարձրեց միասնական։
Հայերն ամբողջ աշխարհից արձագանքեցին իրավիճակին։
Սփյուռքը կրկին գտնվեց Հայաստանի կողքին, կրկին արձագանքեցին բոլոր աշխարհամասերից։
Այսօր ևս դա ապացուցվեց։
Մեր հայրենակից Ֆրանսիաբնակ Կարեն Հովհաննիսյանն առաջնագծում կանգնած մեր հերոսներին է նվիրել 2 Նիվա մակնիշի ավտոմեքենա, որոնք այսուհետ կծառայեն Հայկական բանակին։
Լեռնային հատվածներում առավել հարմարավետ այս մեքենաներն անփոխարինելի օժանդակություն են
Վստահ ենք, որ մեզ առավել քան երբևէ հարկավոր է համախմբվել ու լինել միասնական։