Ապրիլի 19-ին, ժամը' 16.22-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-10» միջպետական ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածում՝ Նորաշեն գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 10 ԼՍ 175 պետհամարանիշի և «ՎԱԶ-2121» մակնիշի 740 ՍՏ 31 պետհամարանիշի ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' տեղի ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել վարորդներ' 1988 թ. ծնված Դ. Զ.-ն և 1955 թ. ծնված Բ. Գ.-ն:
Հրշեջ-փրկարարները տուժածներին պատգարակով մոտեցրել են «1-03» ծառայության ավտո­մեքենային, Բ.Գ.-ն տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: