«911» ծառայությունում հուլիսի 31-ին' ժամը 19:42-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, տեղի է ունեցել ավտովթար, իրար են բախվել երկու ավտոմեքենա, կա տուժած:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալեք Մանուկյան և Աճեմյան փողոցների խաչմերուկում բախվել են «Daewoo» (վարորդ' Մ.Գ., ծնված 1987 թ.) և «Mercedes Benz» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1971 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: