ԱՄՆ Յուտա նահանգում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար. 17 ավտոմեքենա բախվել են միմյանց, ինչի հետևանքով մահացել է 1 և վիրավորվել 25 մարդ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

Դեպքը տեղի է ունեցել I-80 մայրուղու վրա՝ Թուելի շրջանում: Տեղի ճանապարհապարետային ծառայության տվյալներով՝ վթարի է ենթարկվել միանգամից 6 բեռնատար և 11 մարդատար ավտոմեքենա:

 

Ներկա պահին մայրուղու մի մասը փակ է: Ենթադրաբար, բեռնատարներից մեկի վարորդը վատ տեսանելիության պատճառով որոշել է նվազեցնել արագությունը, իսկ նրա հետևից եկող ավտոմեքենաները չեն հասցրել: