Ամերիկյան Վայոմինգ նահանգում ուժեղ ձնաբքի պատճառով միանգամից 3 խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել' փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Տուժել է 22 մարդ, որից 20-ը հոսպիտալացվել են: Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածներից ոչ մեկը կյանքին սպառնացող վնասվածքներ չի ստացել:

 

Տեղի իշխանությունների տվյալներով' բախվել են մոտ 70 ավտոմեքենա: Վթարների հետ կապված փակվել է Վայոմենգը' Նեբրասկա և Յուտա նահանգներին միացնող ավտոմայրուղին: